|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16 -ին, մարվել ՝ 08։52-ին։
Հավելեմ նաև, որ դեպքից տուժածներ չկան»,- գրել է նա։