|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իտալիայում ոստիկանությունը կրկին ստիպված էր գործ ունենալ հանցագործների ու վերջիններիս բռնությունների հետ, ովքեր կազմակերպված խմբերի միջոցով օգտագործում են ցույցերը, որպեսզի բախում հրահրեն և քաոս սերմանեն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Իմ լիակատար համերաշխությունն ու երախտագիտությունն եմ հայտնում իրավապահներին, որովհետև նրանք այնտեղ էին քաղաքացիների, աշխատողների, առևտրականների և բոլոր այն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, ովքեր իրավունք ունեն ապրելու իրենց քաղաքում առանց վախի և առանց տեսնելու, թե ինչպես է այն այրվում խուլիգանների ավազակախմբերի կողմից։ Մենք ձեզ հետ ենք»-իր նշել է Իտալիայի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք՝ վերջին երկու օրերին Իտալիայում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք կապված են ցածր աշխատավարձերի, կրթության և առողջապահության խնդիրների, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դեմ դժգոհության հետ։
Հոկտեմբերի 17-ին մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Միլանում, Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում բախումների հետևանքով կան վնասվածքներ ստացած ցուցարարներ և ոստիկաններ։
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում նաև Ֆրանսիայում և Ալբանիայում։
Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։