|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շվեդիայի կառավարությունը որոշել է Կիևին հատկացնել 522 միլիոն կրոն (52.71 միլիոն դոլար) 2026 թվականի քաղաքացիական աջակցության փաթեթի համար: Միջոցները կօգտագործվեն «Ուկրաինայի ամենաանհետաձգելի կարիքները բավարարելու համար»։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Շվեդիայի կառավարության գրասենյակը։
«Ակնկալվում է, որ օգնությունը կապահովի էլեկտրաէներգիա և ջեռուցում երկրի տարբեր համայնքներում բնակվող մոտ 150 հազար ուկրաինացիների համար։ Միջոցները կուղղվեն մի շարք միջազգային ծրագրերի, կազմակերպությունների և հիմնադրամների»,-ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի փետրվարից ի վեր Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 158 միլիարդ կրոն (15.95 միլիարդ դոլար), որից 29.6 միլիարդ կրոնը (2.99 միլիարդ դոլար) նախատեսված է քաղաքացիական օգնության համար։