կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 23:11
Տարածաշրջան Աշխարհ

Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին

Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում սպանել են Աֆսանե Ագիլային, որը ղեկավարում էր Մեհրեստան շրջանի «Բասիջ» կամավորական ուժերի կենտրոնը։

Ինչպես հայտնում է Mehr-ը, կնոջը գնդակահարել են նրա տան մուտքի մոտ։

Հաղորդվում է, որ հարձակվողները առնչություն են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։