|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստի ժամանակ գործով անցնող երեք ամբաստանյալների պաշտպան, ոստիկանության նախկին պաշտոնյա Հովհաննես Քոչարյանը դատարանին հայտնեց, որ նիստից առաջ դատական կարգադրիչները զննել են իր պայուսակը, իսկ կարգադրիչների ղեկավարը վիրավորել է իրեն: Նա խնդրեց դատարանին` պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր իրենց նման արտոնություններ են թույլ տալիս:
Միջադեպին հետևել էր նաև yerkir.am-ի լրագրողը:
Բանն այն է, որ երբ փաստաբանն անցել էր դատարանի մետաղորսիչ սարքի միջով, այն ազդանշան էր արձակել, ինչից հետո կարգադրիչները խնդրել էին պաշտպանին բացել պայուսակը: Քոչարյանը պայուսակի պարունակությունը դատարկել էր սեղանին և ասել` զննեք, ապա նշել, որ մյուս անգամ դատարան մտնելիս իր պայուսակը չզննեն: Դրանից հետո վիճաբանություն էր սկսվել դատարանի կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանի և պաշտպանի միջև:
Կատարվածի վերաբերյալ Փիլոսյանի պարզաբանումը` yerkir.am-ի տեսանյութում: