|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ պարզվեց, որ ՀՀ կառավարության կայքում տեղադրված 28-69-01 հեռախոսահամարը պատկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներից մեկին:
Այդ մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանից, ով արագ և օպերատիվ արձագանքեց մեր հրապարակմանը:
Բայց թե ինչո՞ւ էին հեռախոսազանգին պատասխանողները խուսափում զրուցել մեր լրագրողի հետ և ներկայանում որպես պաշտպանության նախարարության աշխատակիցներ, մնում է միայն եզրակացնել:
Ինչևէ, հուսանք, որ առաջիկայում պետական չինովնիկները չեն խուսափի զրուցել լրագրողների հետ և սպառիչ պատասխաններ կտան:
Նյութն այս արդեն պատրաստ էր թողարկման, երբ ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը մեզ տեղակացրեց, որ կառավարության կայքում Արտակարգ իրավիճակների նախարարության կոնտակտային հեռախոսահամարներն արդեն շտկված են: