կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 18:24
Տարածաշրջան

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան

Հոկտեմբերի 14-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։