կարևոր
376 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-11 16:01
Աշխարհ Քաղաքական Տարածաշրջան

Գազայում, Լիբանանում և Իրանում պատերազմները լուրջ բնապահպանական հետևանքներ են առաջացրել․ Արաղչի

Գազայում, Լիբանանում և Իրանում պատերազմները լուրջ բնապահպանական հետևանքներ են առաջացրել․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել էկոսպանդը ճանաչել որպես անկախ միջազգային հանցագործություն և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին զինված հակամարտությունների ժամանակ։ Ինչպես գրում է Mehr-ը, նրա խոսքով՝ միջազգային հանրությունը մտահոգություն հայտնելուց պետք է անցնի կոնկրետ իրավական և գործնական միջոցառումների։

«Գազայում, Լիբանանում և Իրանում պատերազմները լուրջ բնապահպանական հետևանքներ են առաջացրել։ Շրջակա միջավայրը մարդկության ընդհանուր ժառանգությունն է և չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների, ռազմական գործողությունների կամ կարճաժամկետ տնտեսական շահերի զոհը:

Էկոցիդի հայեցակարգն իր կառուցվածքով հիշեցնում է ցեղասպանություն և պետք է դիտարկել որպես հանցագործությունների առանձին կատեգորիա, որը դուրս է շրջակա միջավայրի դեմ պատերազմական հանցագործություն հասկացությունից»,- Թեհրանում կայացած «Էկոցիդ. Լուռ պատերազմական հանցագործություն» միջազգային համաժողովում ասել է Արաղչին։