|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցած հայկական պատվիրակության անդամները ամփոփել են նիստի աշխատանքները, որոնք ընթացել են ապրիլի 24-ին:
Նրանք նշեցին, որ պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը առաջարկել է ԵԽԽՎ պատվիրակներին` հոտնկայս հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Այդ առաջարկին արձագանքել են բոլոր պատվիրակները, բացառությամբ թուրքերի: Թուրք պատվիրակներից միայն մեկ կին է ոտքի կանգնել ու հարգել ցեղասպանություններ զոհերի հիշատակը:
«Թուրք պատվիրակ տիկին Բիլգեհանի` ոտքի կանգնելուց հետո մենք տեղեկություններ ունեցանք, որ թուրքական պատվիրակության ներսում լուրջ քարկոծումներ ու քննադատություններ են եղել նրա հասցեին: Սա ցույց է տալիս Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը, որի կապակցությամբ մենք կասկածներ չունեինք»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: