|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում և Լիբանանում իր ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ՝ ասելով, որ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքներ ստանալու վտանգի տակ: Այս մասին նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
«Human Rights Watch-ը ստուգել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին համապատասխանաբար Լիբանանում և Գազայում արված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս հրետանու կողմից արձակված սպիտակ ֆոսֆորի բազմաթիվ օդային պայթյուններ Գազա քաղաքի նավահանգստի և Իսրայել-Լիբանանյան սահմանի երկայնքով երկու գյուղական վայրերում, ինչպես նաև հարցազրույց է վերցրել երկու մարդկանցից, ովքեր նկարագրել են Գազայում տեղի ունեցած հարձակումը», - նշում է կազմակերպությունը։