կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-10 22:40
Հասարակություն

«Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները». պետություն–մասնավոր բիզնես հանդիպում

«Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները». պետություն–մասնավոր բիզնես հանդիպում

Կառուցապատողների հայկական ասոցիացիան «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովի շրջանակներում քննարկում էր կազմակերպել՝ մեկ հարկի տակ համախմբելով պետական մարմինների ղեկավարներին և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ արձանագրելու քաղաքաշինության ոլորտի հաջողությունները, բարձրաձայնելու խնդիրներն ու գտնելու դրանց լուծման ուղիները։

Ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի շուկայի աճը վերածվի երկարաժամկետ զարգացման, իսկ կառուցապատման արդյունքը հասանելի ու անվտանգ լինի նաև սպառողի համար։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ընդգծում է՝ պատկան կառույցների հետ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի նորակառույցներն այլևս չեն ունենա գազամատակարարման խնդիրներ։ Լուծվում են նաև էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման հարցերը։

Նույնը փաստում են նաև պատկան մարմինները։ Ապոկալիպտիկ կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտում անկում կլինի, չեն իրականացել։ Այսօր հակառակ պատկերն է․ կառուցապատման ու շինարարության, ինչպես նաև բնակարանների առքուվաճառքի ծավալներն աճում են, ընդգծում են պատկան մարմինները։

Սպառողների շահերի և կառուցապատողների իրավունքների պաշտպանության շրջանակում մշակվել են նաև մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արդեն ներկայացվել են կառավարությանը։ Դրանք թույլ կտան ձևավորել հավասար մրցակցային պայմաններ և ոլորտում սահմանել ավելի հստակ կանոններ։

Առաջարկները, քննարկումներն ու մտահոգությունները՝ առանձին-առանձին կամ մեկ փաթեթով, կդրվեն կառավարության սեղանին, որպեսզի բիզնեսի կանոններն ավելի կանխատեսելի լինեն, շինարարական գործընթացներն՝ ավելի արդյունավետ, իսկ քաղաքային միջավայրը՝ ավելի որակյալ քաղաքացիների համար։