կարևոր
352 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-08 20:57
Սպորտ

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում

Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Նեյման Գրեյսիի հետ։ Այս մասին հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը:

Մարտիկները կհանդիպեն նոյեմբերի 14-ին՝ Աբու Դաբիում: 37-ամյա Գրեյսին MMA-ի նախկին մարտիկ է: Խառը մենամարտերում բրազիլացին ունի 13 հաղթանակ ու 6 պարտություն: 29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրել 1 պարտություն:

Հիշեցնենք՝ 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։