կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 22:53
Հասարակություն

Ադրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության

Ադրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության։

«Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»,- հայտնում է դատախազությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցի հետևանքով վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը 39 տարեկան է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել են Երևան։