կարևոր
451 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 20:54
Տարածաշրջան

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Կրծանիսիում Ադրբեջանի դրոշով ցուցանակի վնասման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Կրծանիսիում Ադրբեջանի դրոշով ցուցանակի վնասման մասին

Ադրբեջանական «Qafqazinfo» լրատվամիջոցը տեղեկություն է տարածել «Թբիլիսիի մերձակայքում գտնվող այգում տապալվել է Ադրբեջանի դրոշով ցուցանակը» վերնագրով։

Հրապարակման մեջ պնդվում է, որ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսիի ազգային անտառային պարկում տապալվել է Ադրբեջանի պետական դրոշի պատկերով ցուցանակը, իսկ դրոշի պատկերը քերծված է եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։

Միևնույն ժամանակ, «Qafqazinfo»-ն առանձին նշում է, որ կողքին գտնվող Վրաստանի պետական դրոշի պատկերը չի վնասվել։

Հրապարակման հետ միասին լրատվամիջոցը տարածում է նաև դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է տապալված ցուցանակը։

Նույն տեղեկությունն ու լուսանկարները սկսել են տարածել նաև Վրաստանում գործող ադրբեջանալեզու լրատվամիջոցները։ Մասնավորապես, համապատասխան հրապարակումներ են հայտնվել 24News.ge և Aktual.ge կայքերում։

«Qafqazinfo»-ի տեղեկությամբ՝ ցուցանակը տեղադրված էր այն ծառերի առջև, որոնք պարկի տարածքում տնկվել էին ի նշան Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամության և համագործակցության։

Աղբյուրը՝ vectornews.ge