|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ Թուրքիայի Մարդին նահանգի Դերիքի շրջանում քաղաքապետարանի շենքի վրայից հեռացվել էր եռալեզու ցուցանակի հայերեն գրությունը:
Ըստ Gazeteduvar-ի՝ ոստիկանները վերականգնել են եռալեզու գրությունը և հրշեջ մեքենաների օգնությամբ տեղադրել այն քաղաքապետարանի շենքին:
Հիշեցնենք, որ Դերիքի քաղաքապետարանի՝ քրդերեն, թուրքերեն և հայերեն գրառումներով ցուցանակի վրայից հայերեն գրառումը հեռացվել էր քաղաքապետարանում հսկիչների նշանակումից անմիջապես հետո: Նոր տեղադրված ցուցանակը Թուրքիայի դրոշի գույներով էր, որը տեղադրվել էր ոստիկանների հսկողությամբ: