|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը աշխատանքից ազատել է Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ Վլադիմիր Խաչատրյանին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով Վլադիմիր Խաչատրյանի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը՝ կարգադրում եմ 2026 թվականի սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետ Վլադիմիր Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է նրա կարգադրության մեջ։
ArmLur.am-ի տեղեկություններով` այս պաշտոնի համար արդեն թեկնածու կա․ Խաչատրյանի փոխարեն Ռուբինյանը նպատակ ունի նշանակել նախկին ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։