|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օպերատիվ միջոցառումների արդյունքում տասնյակից ավելի խուզարկություններ են կատարել և նույնքան անձանց բերման ենթարկել Ավան-Առինջում: Մեր տեղեկություններով` երեկ 5 անձ է ձերբակալվել:
Armlur.am-ին հասած տեղեկություններով` ձերբակալվել են եղբայրներ Սուրեն, Կարեն և Արմեն Երեմյանները: Ըստ կայքի` վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ է, Ավանի «Նոր Զովք» սուպերմարկետների տարածքի սեփականատերը։ Եղբայրները բավական մտերիմ հարաբերությունների մեջ են Երրորդմասցի Լյովիկի սպանության համար հետախուզվող քրեական հեղինակություն Գաստիկի հետ։
Նշենք, որ Արմեն Երեմյանը ՀՀԿ անդամ է 1999թ-ից, իսկ 2013թ. մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: