|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչքան երկար ժամանակ է անցնում քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից, այնքան նեղանում է կասկածյալների շրջանակը, եւ իրավապահները քննության առարկա են դարձնում վարկածներից ամենաարժանահավատները: Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ քննարկման հիմնական վարկածը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատի մասնակցությունն է: Մասնավորապես, կասկածվում է նրա մտերիմ, անվտանգության աշխատակից Մարտուն Կարապետյանը՝ «Կյաժ Մարտուն» մականունով:
Մամուլն այս տեղեկությանն անդրադարձել է՝ գրելով, որ Մարտուն Կարապետյանը խնդիրներ է ունեցել սպանված Երրորդմասցի Լյովիկի հետ, եւ ըստ խոսակցությունների, Երրոդմասցի Լյովիկն ու նրա ընկերները առեւանգել են Մարտուն Կարապետյանին, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ հատ-հատ կոտրելով բոլոր մատները: Սակայն, ըստ հավաստի լուրերի, այս պատմությունը քիչ այլ կերպ է եղել: Երրո8դմասցի Լյովիկն ու Կյաժ Մարտունը իսկապես խնդիրներ ունեցել են, որոնք այն աստիճանի են սրվել, որ բանը հասել է անձի առեւանգմանը: Եվ առեւանգվել է ոչ թե Կյաժ Մարտունը, այլ նրա եղբայրը, որին էլ հենց ծեծել են ու կոտրել մատները:
Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ տղայի վիճակը դեռ շատ ծանր է: Այս «ռազբորկային», սակայն միջամտել են այլ քրեական հեղինակություններ եւ թվացյալ հաշտություն է կնքվել: Սակայն Կյաժ Մարտունը որոշել է վրեժխնդիր լինել եղբոր համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: