|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածուների փնտրտուքի մեջ է: Գրել էիք, որ քննարկվում է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը: Երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն էլ է հայտնվել` Էրիկ Պապյանը, որն այժմ ՀԷՑ-ի ավտոպարկի տնօրենն է եւ Ռոմանոս Պետրոսյանի ընկերը:
Մեր տեղեկություններով` Պապյանը Ռոմանոս Պետրոսյանից անբաժան է, նրա հետ աշխատել է նաեւ ՊՎԾ-ում: Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ական իշխանությունն այս պահին դեռեւս չի կողմնորոշվել՝ այս երկու թեկնածուից որ մեկին առաջադրել: Մենք փորձեցինք զրուցել Պապյանի հետ, սակայն ՀԷՑ-ից մեզ ասացին, որ նա այս պահին արձակուրդում է:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, որը Գագիկ Ծառուկյանի միջոցով է դարձել քաղաքապետ, չնայած այս տարիներին ՔՊ-ի հետ աշխատել է, սակայն նրա նկատմամբ որոշակի անվստահություն կա։ Եթե Բաբայանն առաջադրվի, ըստ աբովյանցիների, նրան շատ բարդ կլինի հաղթելը։