|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ արագորեն լուրեր տարածվեցին, որ Աբովյան քաղաքում, հունվարի լույս 10-ի գիշերը, ավելի ստույգ` հունվարի 9-ի կեսգիշերին պայթյուն է որոտացել Հատիսի 1/30 հասցեում գտնվող «Աբովյան» հանրախանութի մուտքի մոտ:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն, պայթյունի հետեւանքով վնասվել են նշված հանրախանութի մուտքի դուռն ու փշրվել են ապակիները: Ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքի դիտավորյալ վնասումը պայթեցման միջոցով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելը) հատկանիշներով:
Ցանցային լրատվամիջոցների (news.am, panorama.am) տարածած տեղեկությունների համաձայն, նշված սուպերմարկետի սեփականատերը Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն է, որը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: