|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. սա ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման:
Նախաձեռնությունը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։
Առաջնային աշխատանքը, որն իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել՝ դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։
Տեսախցիկների միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը: Նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք, մինչ այդ, գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն: