|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն է ստանձնել։ Բայց Արմեն Գրիգորյանի կադրերը հիմնականում մնացել են, միայն մի քանիսն են իրենց դիմումների համաձայն հեռացել` Գրիգորյանի խոսնակը, օգնականը, խորհրդականներ»։