|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պակիստանի սահմանապահ զորքերի 14 զինծառայող զոհ է գնացել երկուշաբթի օրը տեղի ունեցած գնդացիրային եւ ականանետային հրաձգությանը: Այսօր պակիստանական բանակի հրամանատարությունը խոստովանել է, որ այդ ստորաբաժանման ուղղությամբ սխալմամբ կրակ են բացել սեփական զինված ուժերը:
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին` «Թալիբան» եւ «Ալ Քաիդա» շարժումների գրոհայինների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ: Ավելի վաղ ներկայացրել էին, թե պակիստանցի սահմանապահները դարանակալվել են իսլամականների կողմից ու փոխհրաձգության արդյունքում սպանվել: