|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Դիարբեքիրի Սիլվանի շրջանում բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ: Սակայն Թուրքիայում իրարանցում է սկսվել այն բանի պատճառով, որ մոտ մեկ տասնյակ թուրք զինվորականներ սպանվել են թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետեւանքով. տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը:
Ականատեսներից մեկի խոսքերով` ռմբակոծությունից հրդեհ է բռնկվել, որի զոհն էլ դարձել են թուրք զինվորականները։
Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե ձեռքի նռնակներ նետելու հետեւանքով է հրդեհ բռնկվել։ «Ձեռքի նռնակից առաջացած հրդեհից միանգամից 13 զինվոր չէր մահանա։ Եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք վկայություն տալ»,- ասել է ականատեսը:
Ի դեպ, զոհված քուրդ զինյալների դիակները եւս ամբողջովին այրված են եղել, սակայն դիակների վրա փամփուշտի հետքեր չեն եղել։