|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։
Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։
Թարթիկյանի փոխարեն ԺՊ են նշանակել նախկին համայնքապետին, որի կինը դպրոցի տնօրենն է։ Վեդիում դեռ չեն նշանակել, թեկնածուն երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին է: Իսկ Հակոբյանը Ֆիրդուս Զաքարյանի կուսակցության անդամ է։ Զաքարյանն Արարատի թեկնածուներից է: Լրացել է նաեւ Ոսկետափի, Այգեվանի, Դաշտաքարի համայնքապետերի ժամկետը, սակայն այստեղ վտանգ չեն տեսնում` նրանք դեռ կմնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում