կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 19:38
Հասարակություն

Սարալանջի պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Սարալանջի պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահաս

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի, վերջինն էլ՝ «Geely» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։