|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 18-ին, ժամը 20:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և Ա. Արմենակյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GS 659 (վարորդ` 1942 թ. ծնված Հ. Մ.) և «Volkswagen Golf» մակնիշի 35 QN 728 պետհամարանիշերով (վարորդ` 1961 թ. ծնված Ա. Գ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: