կարևոր
1105 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 20:38
Հասարակություն

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։

NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան-Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 17.17-ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։