|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` հունիսի 19-ին, հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ` 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 15-ին` Երևան-Սևան ավտոճանապարհին 3 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով 3 մարդ մահացել էր, իսկ 3 մարդ տեղափոխվել հիվանդանոց:
Մանրամասները` այստեղ: