|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infiniti» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին, երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ․ տուժածներից մեկը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։