|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը ներքաշում է նոր, ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ, որը հղի է լինելու իր ծանր հետևանքներով։ Դրա համար վճարելու է ՀՀ-ն և մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
«Այն, որ ասում է պետք է վերակառուցենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ վերակառուցման մասին խոսք չկա, ինքը փորձում է բարեկամանալ թշնամի երկրների հետ, թշնամանալ բարեկամ երկրների հետ, հաստատ թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը, ինչը ծանր է լինելու իր հետևանքներով։ Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի, եթե չունի, այդ օրենքն ինչո՞ւ բերեցիր, անցկացրեցիր, ինչո՞ւ հարաբերությունները բարդացրեցիր և ինչո՞ւ ես տանում փակուղի․ դա անում է դիտավորյալ, հետևողական և հայկական շահերի հետ այդ ամնեը կապ չունի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։