|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հեռացի՜ր անցնցում և մեր երկիրը մի տար նոր արկածախնդրության, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի վարչապետը ապաշխարհելու և ներում հայցելու փոխարեն ընտրել է քաղաքական բռնաճնշումների և բռնապետ դառնալու ճանապարհը։
Մեզ այս սցենարը վաղուց ծանոթ է, բայց մեզ այս սցենարով վախեցնելն անհնար է։
Սեփական պաշտոնը պահպանելու համար Փաշինյանը հիմա էլ հերթական թատրոնում նոր սցենար է բեամդրել՝ մեղադրանք ներկայացնելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, նախկին «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Արցախյան ազատամարտի լեգենդար ազատամարտիկներ Աշոտ Մինասյանի և դաշնակցական Աշոտ Ավագյանի նկատմամբ։
Նիկո՛լ, դու ի վերջո ստիպված ես լինելու ձերբակալել ամբողջ հայ ժողովրդին, որովհետև բացի քեզնից ու քո խամաճիկներից բոլորը մտածում և գործում են հանուն հայրենիքի փրկության։
Հեռացի՛ր անցնցում և մեր երկիրը մի՛ տար նոր արկածախնդրության»։