|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
"Outlook" հաղորդման հյուրն է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Քաղաքական զարգացումները տեսնում եմ քաղաքական գործընթացների մեջ նոր մարդկանց ներգրավմամբ: Այն մարդիկ, ովքեր սիրում են այս երկիրը, պետք է միավորվեն մեկ տեղում: Նրանց 80-90%-ին հանրությունը լավ չի ճանաչում, քանի որ նրանք չեն տենչում իշխանության, նրանք իրենց բնագավառներում արդեն գրանցել են մեծ հաջողություններ:
Ունենք մեկ ուղի։ Այդ ուղին Ռուսաստանի հետ ավելի խորը ռազմավարական, ռազմական և տնտեսական դաշինք ունենալն է , ինչու ոչ, ավելի լայն շրջանակներով, որը, ամենակարևորը, կապահովի ՀՀ անվտանգությունը:
Դուք անհաջող, ապիկար, քաղաքական իմպոտենտությամբ տառապող իշխանություն եք, ուստի ձեր յուրաքանչյուր բացթողումը բանակի վրա բարդելն անբարոյականություն է:
Անընդունելի է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար լինի: