կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 14:23
Հասարակություն

ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիներին վերաբերվող հարցերին․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ արդյոք Հայաստանն արդեն պաշտոնապես դիմե՞լ է Ադրբեջանին, 3-րդ երկրի կողմից հայ գերիների տեսակցելու հարցով: Եթե այո, ի՞նչ պատասխան են ստացել Բաքվից: ԱԳՆ-ին նաև հարցրել էինք՝ ո՞ր երկիրն է համաձայնել Ադրբեջանում տեսակցել շուրջ 20 հայ գերիներին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն «Ազատության» որևէ հարցին չի պատասխանել: «Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հասցեագրման ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Հաշվի առնելով հարցի զգայունությունը ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում տարվող աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության հանրայնացումը», – հայտնել են ԱԳՆ-ից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։