|
Փոխարժեքներ
26 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 14-ին արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Վառվառա Մ․-ն և հայտնել, որ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Ավան առողջության կենտրոն»-ի 4-րդ հարկի կադրերի բաժնի աշխատասենյակում գտնվող հիշյալ ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա Ն․-ի 27․03․2026թ․-ի աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող թիվ 108 հրամանը։
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Վառվառա Մ․-ն աշխատում է «Ավան առողջության կենտրոն»-ում, որպես բուժ․ գծով տեղակալ։