կարևոր
922 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 15:18
Քաղաքական

ԵՄ-ն ցինիկաբար օգտագործում է ՀՀ-ին ՌԴ-ի հետ առճակատման մեջ․ Զախարովա

ԵՄ-ն ցինիկաբար օգտագործում է ՀՀ-ին ՌԴ-ի հետ առճակատման մեջ․ Զախարովա

Եվրամիությունը ցինիկաբար օգտագործում է Հայաստանի և նրա քաղաքացիների ներուժը Ռուսաստանի հետ իր առճակատման մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։

«Ուշագրավ է, որ մեր երկրի նկատմամբ կառուցողական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների և հասարակական գործիչների նկատմամբ ճնշումների խստացումը լռության են մատնում այն քաղաքական ուժերը, որոնք, ինչպես իրենք են պնդում, «ժողովրդավարություն են բերում» Հայաստան, առաջին հերթին՝, իհարկե, Եվրամիության ներկայացուցիչները։

Սակայն, ինձ թվում է, սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված, բարեկամները շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը որևէ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ նպատակների իրագործմանը, այն է՝ ցինիկաբար օգտագործել հանրապետությունը, նրա ներուժն ու քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց առճակատման մեջ», - ասել է նա։

Պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ թափ է հավաքում ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ հետապնդումների նոր ալիքը, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը չի միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, այդ թվում՝ Հայաստանի, ինչպես նաև նրա իրավապահ մարմինների գործունեությանը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը համարել եղբայրական երկիր, ուստի չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, հատկապես երբ դրանք «անցնում են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող կարգախոսների ներքո»։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը կողմ հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ ճնշումների սրման միտումը շարունակվում է։

Նա նաև նշել է, որ դա ակնհայտորեն հակասում է հայ հասարակության՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման պահանջին, որն, ըստ նրա, հստակ դրսևորվել է հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Հանրապետության իշխանությունների այս ապակառուցողական գիծը կտրուկ հակասում է պաշտոնական Երևանի հրապարակային հավաստիացումներին, թե այնտեղ քայլեր չեն ձեռնարկվում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ։

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այն քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, համայնքային մակարդակի ղեկավարները և հասարակական գործիչները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան ազատորեն մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին և իրենց ներդրումն ունենալ դրա զարգացման ու բարգավաճման գործում», — նշել է Զախարովան։