|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտվում է ԵԱՏՄ-ի հնարավորություններից, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Ցանկանում եմ, որ Հայաստանը ստախոս քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտվում ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին։ Սա ցինիկ է, սա սխալ է։ Վերցրեք և ասեք՝ դուք գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ», - ասել է Վոլոդինը։