կարևոր
727 դիտում, 55 րոպե առաջ - 2026-08-25 12:22
Հասարակություն

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ապա՝ 2024-ի հոկտեմբերին համայնքի ղեկավար։

«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Ընկերությունը Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո, համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր, ընդհանուր 85 մլն 805 հազար դրամի չափով։

2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։