|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՀՀ վարչապետի աշխատակազմը ընդհանուր առմամբ 4 միլիոն 692 հազար 850 դրամ է հատկացրել ներկայացուցչական ծախսերի, ավտոմեքենայի վարձակալության, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի շենքի ընթացիկ նորոգման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Գնումների շրջանակում պայմանագրեր են կնքվել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի, «Մելիք Կոնստրուկտ» ՍՊԸ-ի և «Սերգեյ Վարպետյան» ԱՁ-ի հետ։ Հատկանշական է, որ դրանք կնքվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի հայտարարման։
Նորաստեղծ ընկերության հաջողությունները պետգնումներում
Հետաքրքրականն այն է, որ «Մելիք Կոնստրուկտ» ՍՊ ընկերությունը, որին վստահվել են տեսչական մարմնի շենքի նորոգման աշխատանքները, բոլորովին վերջերս է սկսել մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ընկերությունը պետգնումներին մասնակցել է ընդամենը 2 անգամ, ընդ որում՝ հենց առաջին անգամ ստացել է բավականին խոշոր չափի պատվեր. Արթիկի համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով ընկերությունն ապրիլ ամսին ստացել էր 7 միլիոն 650 հազար դրամ։ Ի դեպ, շինարարական և մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը հիմնադրվել է ընթացիկ՝ 2026 թվականին։
Լյուքս դասի մեքենայի վարձակալություն և հանրային սնունդ
Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Սերգեյ Վարպետյան» ԱՁ-ից 14 օրով վարձակալել է Mercedes-Benz S-Class (W222) մակնիշի լյուքս դասի մեկ ավտոմեքենա։ Ինչ վերաբերում է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությանը, ապա, ինչպես նախկինում, այս անգամ ևս կառավարությունն ընկերությունից գնել է հանրային սննդի կազմակերպման ծառայություններ։