|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Ռուսաստանում նոր զորահավաքի ալիք չի լինի․ ինչպես գրում է kommersant.ru-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նման միջոցառումներ անցկացնելու ծրագրերի մասին տեղեկությունները, ըստ նրա, ուղղված են երկրում իրավիճակն ապակայունացնելուն։
«Այդ լուրերը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես ապակայունացնել մեր երկրում իրավիճակը», - նշել է Կրեմլի խոսնակը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին 2022 թվականի սեպտեմբերի 21-ին։ Դրա ավարտի մասին հայտարարվել է հոկտեմբերի 31-ին, չնայած պաշտոնական հրամանագիր չի ստորագրվել։ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ իրավաբանների հետ խորհրդակցություններից հետո Կրեմլը եզրակացրել է, որ հատուկ հրամանագիր անհրաժեշտ չէ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ լրացուցիչ զորահավաքի միջոցառումներ չկան։ Այս մասին հայտարարել է նաև Արտաքին գործերի նախարարությունը։