|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է, և դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունը այլ երկրներից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ը խաղում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարրի դեր՝ արտադրելով էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։
Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը թույլ է տվել Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց երկար տարիներ։
Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է»,-նշել է Զախարովան։