|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության Զոնգուլդաքից պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը առաջարկել է հետաքննել Հայաստանի Արմավիր մարզում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ntv.com.tr կայքը:
Թուրք պատգամավորը նշում է, որ 1977 թ. կառուցված ատոմակայանը, որը գտնվում է Երևանից 36, իսկ Թուրքիայի Իգդիր քաղաքից 16 կմ հեռավորության վրա, Թուրքիայի և տարածաշրջանային երկրների անվտանգության համար մեծ կարևորություն է պարունակում:
Յավուզյըլմազը հիշեցրել է Չերնոբիլի դեպքը և նշել, որ Մեծամորը 200 անգամ ավելի հզոր է քան Հիրոսիմայի և Նագասակիի վրա նետված ռումբերը: Պատգամավորը 40 այլ պատգամավորից ստրոագրությամբ առաջարկը ներկայացրել է խորհրդարան:
«Պարզելու, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչպիսի կործանիչ հետևանքներ կարող է ունենալ և այդ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ՀԺԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետաքննության առաջարկ ենք ներկայացրել»,- հայտարարել է Յավուզյըլմազը։