|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական համաձայնությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավարկության ազատության վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Օմանի լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։
Դիվանագետները նաև քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների ֆոնին քաղաքական երկխոսության և բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղիները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր, սակայն հուլիսի 8-ին Միացյալ Նահանգները վերսկսել է հարվածները՝ մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և հայտարարել նեղուցի փակման մասին։