|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.88 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.4354 |
| GBP | ⚊ | £ 494.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Ինչպես արդեն տեղեկացվել է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա, վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2). հանրային սննդի այս օբյեկտում սնվելուց հետ «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ:
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
– խոհանոցի պատի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
– սննդամթերքի մշակման սեղանը և սառնարանի դարակաշարը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հանրային սննդի կետում առկա սննդատեսակներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության. արդյունքները կհրապարակվեն: