կարևոր
646 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-07 17:43
Հասարակություն

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի 2026 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ Մհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում։  

Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական փորձ ֆինանսաբանկային ոլորտում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ Հայաստանի ֆինանսական հաստատություններում և պետական կառավարման համակարգում։ 1996–2003 թվականներին աշխատել է հայաստանյան մի շարք բանկերում, այդ թվում՝ Հայէկոնոմբանկում, Հայագրոբանկում և Յունիբանկում: 2020-2026 թվականներին ղեկավարել է «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ զբաղեցնելով գործադիր տնօրեն- Վարչության նախագահի պաշտոնը։ 

Մհեր Անանյանի բազմամյա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները կնպաստեն Յունիբանկի ռազմավարական զարգացմանն ու երկարաժամկետ նպատակների արդյունավետ իրականացմանը: