|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ-ը քննարկում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողից «Հայաստան» խմբակցության պատգգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է ԵՄ առաքելության կազմում ընդգրկվեն Թուրքիայից դիտորդներ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչեւ ՀԵՄԱ-ի վերջին անձնակազմի մեկնելու օրը, որի մասին կծանուցի ՀԵՄԱ-ն:
2023թ. նոյեմբերի 23-ին ԵՄ կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Մանրամասն՝ տեսանյութում։