|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայում նախկին վարչապետ և ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծված «Ապագա» (Gelecek) կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել նաև պոլսահայ գրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Կուսակցությունը կազմված կլինի երկու կառույցից. առաջինը՝ Կուսակցության ղեկավար խորհուրդն է, որում էլ Մահչուփյանը կզբաղեցնի Հետազոտությունների, զարգացման և տեղեկատվության բաժնի ղեկավարությունը: Իսկ երկրորդ կառույցը կոչվում է Քաղաքական հետազոտության խորհուրդ, որն էլ կհանդիսանա «ստվերային կաբինետը», երևույթ, որի մասին Դավութօղլուն երկար տարիներ խոսել է, և այն արդեն ընդգրկված է կուսակցության կանոնադրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ 2015 թ., երբ Մահչուփյանը դեռևս զբաղեցնում էր այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդականի պաշտոնը, հայտարարել էր, որ «իրեն ավելի շատ համարում է օսմանցի, քան հայ»: