|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Մոսկվան արձանագրում է Երևանի կողմից «շանտաժի անցնելու» փորձեր, իսկ Հայաստանի իշխանությունների՝ Կիևի հետ սիրախաղը կասկածներ է հարուցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը:
«Ո՛չ Բրյուսելը, ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը լրջորեն ներդրումներ չեն կատարի Հայաստանի տնտեսության մեջ», - լրագրողներին ասել է Ֆադեևը՝ հավելելով, որ Հայաստանում ներկայումս նկատվում են պրոռուսական գործիչների նկատմամբ հետապնդումներ, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների նկատմամբ արբիտրաժային վարույթներով սպառնալիքներ, ինչպես նաև Կիևի նեոնացիստական ռեժիմի հետ սիրախաղ։