կարևոր
1171 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 19:41
Հասարակություն Քաղաքական

Ստիպված կլինենք մեր քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան․ մանրամասներ՝ Մատվիենկոյի և Ռուբինյանի զրույցից

Ստիպված կլինենք մեր քաղաքացիներին հորդորել չայցելել Հայաստան․ մանրամասներ՝ Մատվիենկոյի և Ռուբինյանի զրույցից

Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան, եթե այնտեղ շարունակվի երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիներին ձերբակալելու կամ կալանավորելու պրակտիկան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում։ Այս մասինհայտնում է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուբինյանի հետ զրույցում Վալենտինա Մատվիենկոն առանձնահատուկ շեշտադրել է այս հարցը՝ նշելով, որ իրենց մտահոգում են Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրների պահանջով ձերբակալելու փաստերը։

«Եթե ​​այս պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին հորդորել չայցելել Հայաստան»,- դիմելով Ռուբինյանին՝ ասել է Մատվիենկոն։