կարևոր
1357 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 00:01
Քաղաքական

Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին

Չեմ ուզել ունենալ «Պլան Բ»․ Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին հարցին։

«Միշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եղել։ Իհարկե, այլ երկրի քաղաքացիություն ունենալու հնարավորություն, պարզ է, ունեի, ԵՄ-ի։ Բայց քանի որ միշտ ապրել ու աշխատել եմ Հայաստանում ու իմ ապագան միշտ տեսնում էի Հայաստանում փոքրիկ շեղում կլիներ, եթե ես ուրիշ քաղաքացիություն ունենայի։ Միշտ չէի ուզում ուրիշ քաղաքացիություն ունենալ, մտածում էի՝ որ պահին ես ունենամ այլ երկրի քաղաքացիություն՝ թվալու էր, թե ես մի տեսակ՝ «Պլան Բ» ունեմ, ես չեմ ուզել ունենալ «Պլան Բ»։ Իրապես, չեմ ուզել ունենալ «Պլան Բ» Հայաստանին, որովհետև հավատում եմ Հայաստանի հաջողությանը»,-Tete A Tete հաղորդաշարի ընթացքում ասել է Կարապետյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի ներկայացրած փաստաթղթին.

«Երբ ՌԴ-ում գույք գնեք՝ հնարավոր է, որ եթե դուք քաղաքացիության մասին գնում չեք անում՝ ռեեստորը ավտոմատ նշի դուք այն երկրի քաղաքացի եք, որտեղ որ գույքն է։

Փաստաբանները դիմել են համապատասխան մարմնին ու պատասխան է եկել որ նման խնդիր չկա»։